Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

«Հայաստանի իրավազորություն» նորաստեղծ հիմնադրամի նպատակն է երկիրը դարձնել գրավիչ օտարերկրյա ներդրումների համար

«Հայաստանի իրավազորություն» նորաստեղծ հիմնադրամի նպատակն է երկիրը դարձնել 
գրավիչ օտարերկրյա ներդրումների համար

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվում է «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ, որի ծրագրի հիմնադրույթները հաստատվեցին գործադիրի նիստին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ հիմնադրամի նպատակն է համապատասխան քայլերի հաջորդականությամբ մշակել այն հարթակը, որը Հայաստանը կդարձնի առավել գրավիչ օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսանկյունից և կստեղծի շարժառիթներ արտաքին ընկերությունների ֆինանսական հոսքերը, ինչպես նաև մարդկային ռեսուրսները դեպի Հայաստան ուղղելու համար:

«Ծրագրի իրականացումը Հայաստանը կդարձնի առավել գրավիչ և հարմարավետ հանգույց մեծ շուկաների միջև ներդրումների հոսքերի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը:

Հիմնադրամի խորհուրդը գլխավորելու է ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը: Խորհրդի կազմում են Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am