Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանում հայտարարվում է հարկային համաներում

Հայաստանում հայտարարվում է հարկային համաներում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց մի շարք օրենքների նախագծերի փաթեթին, որով հայտարարվում է հարկային համաներում: Մասնավորապես, մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերն ազատվում են այդ գումարների վճարումից: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ փաթեթով նախատեսվում է  ինքնազբաղված անձանց ազատել հարկումից, իսկ գործունեության տեսակները, որով առաջարկվում է ազատել հարկումից, սահմանվում են օրենքի հավելվածում:

«Սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պատրավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերը, նոտարները և ինքնազբաղված անձինք ևս ազատվում են տույժերից: Մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող  ֆիզիկական անձինք նույնպես ազատվում են  տույժերից և տուգանքներից, հարկային մարմին ներկայացնող հարկ վճարողները ճշգրտման արդյունքում ևս կազատվեն տույժերի վճարումներից»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:

Հաջորդ նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն չիրականացնող գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել: Չորրորդ նախագծով առաջարկվում է  նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներկրման վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2018 թվականի հունվարի մեկ և հինգերորդ՝ առաջարկվում է ակցիզային դրոշմանիշների էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017 թվականի հունվարի մեկից:

Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքելով նշեց, որ կարծում է` հետաքրքիր առաջարկ է: «Պետք է մաքսիմալ տեղեկացված պահել հանրությանը, որպեսզի իմանան ինչի մասին է խոսքը և պատրաստվեն, եթե դրա հարկը կա և կիրառեն այս արտոնություններն ու նախաձեռնությունները»,- ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am