Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ աշխատակազմից:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նորանշանակ դեսպանը կշարունակի ձեւավորված լավագույն ավանդույթները եւ կանի առավելագույնը Հայաստանի ու Վրաստանի միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման համար: Տիկին Նաղդալյանն ընդգծել է, որ երկու բարեկամ երկրների միջեւ եւ՛ միջպետական, եւ՛ միջխորհրդարանական հարթությունում համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ այս հարցում առանձնակի կարեւորել երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերն ու փոխայցերը եւ հույս հայտնել, որ առաջիկայում Վրաստանի նորընտիր խորհրդարանում կձեւավորվի Վրաստան-Հայաստան բարեկամական խումբ: Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է մեր երկրի իշխանությունների՝ «Լինել կամուրջ իրար համար» համագործակցության բանաձեւի մասին եւ հավելել. «Հայաստանը կարող է կամուրջ լինել Վրաստանի համար դեպի ԵԱՏՄ, իսկ Վրաստանը Հայաստանի համար՝ եվրոպական տարածաշրջան»:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանը, համատեղ ձեռնարկությունների հիմնման հնարավորությանը, գործարար շրջանակների միջեւ համատեղ ծրագրերի իրականացմանը, տարածաշրջանային խնդիրներին եւ այլ հարցերի:

Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական հարթակներում պատվիրակությունների միջեւ համագործակցված աշխատանքը:

Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում նշանակալի ներդրում ունենալ երկու երկրների միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման հարցում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am