Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Նորա Դայանը մնայուն արժեք է ստեղծել մշակութաբանների և թանգարանագետների համար

Նորա Դայանը մնայուն արժեք է ստեղծել մշակութաբանների և թանգարանագետների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմաբան, մշակութաբան, թանգարանագետ Նորա Դայանի «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում և ՀՀ օրենքներում» ժողովածուի շնորհանդեսն անցկացվեց նոյեմբերի 30-ին` Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում: «Անդրադարձել եմ բոլոր մշակութային կոնվենցիաներին, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը: Ներկայացրել եմ դրանց հիմնական դրույթները, հասկանալի ձևով բացատրել բովանդակությունը, ոչ թե ձևակերպումները: Յուրաքանչյուր պարբերությունից հետո հղում կա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց հեղինակը:

Նորա Դայանի խոսքով`գրքում ներկայացրել է նաև օրենսդրությունը: «Միանալով կոնվենցիաներին` ստեղծում ենք ՀՀ օրենսդրությունը և մեր օրենքները: Երրորդ մասում կոնվենցիաներում և իրավական ակտերում օգտագործված տերմինների բառարան է: Օրինակ` «մշակութային արժեք» հասկացությունը տարբեր կոնվենցիաներում տարբեր կերպ է օգտագործվում: Կա չորս տարբերակ, որոնց մասին խոսվում է գրքում»,-ասաց Նորան:

Ըստ հեղինակի` գիրքը հիմնականում նախատեսված է մշակութաբանությամբ, թանգարանագիտությամբ զբաղվող մարդկանց համար:

Նորա Դայանը շեշտեց, որ գիրքը ստեղծելու գաղափարն առաջացել է 2010 թվականին, երբ աշխատում էր մշակույթի նախարարությունում: Ուրախ է, որ ընկերների աջակցությամբ իրագործել է իր մտահղացումը:

Նորա Դայան սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: Երկար տարիներ աշխատել է Սարդարապատի Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: Կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ Հայաստանից դուրս` Ռուսաստանում, Հնդկաստանում: 1995-2001թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային արժեքների պահպանության վարչության պետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am