Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Կրոնական տուրիզմը զարգացման անհրաժեշտություն ունի

Կրոնական տուրիզմը զարգացման անհրաժեշտություն ունի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման անհրաժեշտություն կա:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հոկտեմբերի 27-ին BPA (Business Partners of Armenia) ընկերության  «Welcome To Armenia 2016» հայաստանյան տուրիզմի համաժողովին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: Նրա խոսքով`  Հայաստանում գործող տուրիստական ընկերությունները չեն միջազգայնացնում կրոնական տուրիզմի արտադրանքը: «Կրոնական տուրիզմի տեսանկյունից մենք մեր ունեցածը լավագույնս չենք սպառում: Կրոնի միջոցով, հոգեւոր մշակույթի միջոցով շատ ցավոտ հարցեր իրենց լուծումն են գտնում»,-ասաց նա:

Տեր Ասողիկը օրինակ բերեց  Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը, որը  հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր՝ նշելով, որ այդ տոնն արդեն երեք տարի է նշվում է, բայց ոչ մի կերպ այն չի միջազգայնացվում: «Մյուս բոլոր ուխտագնացությունների մեջ, սա եւս կարող է ուխտագնացության օր դառնալ»,-ասաց նա:

Տեր Ասողիկն ավարտեց ելույթը նշելով, որ մեր երկրի զբոսաշրջության ոլորտը այլ ժողովուրդնռրի համար գրավիչ է նաեւ կրոնական զբոսաշրջության տեսանկյունից: «Մենք բաց ենք բոլոր առաջարկությունների եւ տարբեր համագործակցությունների համար»,-հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am