Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Միշել Օբաման հորդորել Է ամերիկացիներին՝ քվեարկել իր «ընկերուհու»՝ Հիլարի Քլինթոնի օգտին

Միշել Օբաման հորդորել Է ամերիկացիներին՝ քվեարկել իր «ընկերուհու»՝ Հիլարի Քլինթոնի օգտին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման հորդորել Է ամերիկացի ընտրողներին՝ նախագահի առաջիկա ընտրություններում քվեարկել Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին, այս հայտարարությունը նախագահ Բարաք Օբամայի տիկինն արել Է Հյուսիսային Կարոլինայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ, որտեղ ելույթ Է ունեցել նախկին պետքարտուղարի հետ միասին:  

Իր ելույթի ընթացքում Միշել Օբաման հորդորել Է ամերիկացիներին՝ քվեարկել Քլինթոնի օգտին եւ նրան անվանել Է «իր աղջիկը»: «Հիլարի Քլինթոնն իմ ընկերուհին Է»,- հավելել Է նա:

Բացի այդ, առաջին տիկինը ասել Է, թե ինչպիսին պետք Է լինի ԱՄՆ-ի ապագա նախագահը: «Մենք ցանկանում ենք, որ նախագահը լրջորեն վերաբերվի իր աշխատանքին»,- ասել Է Օբաման, եւ «որին կարելի Է վստահել միջուկային կոդերը»:

Իր հերթին Հիլարի Քլինթոնը խոստացել Է առաջին տիկնոջը, որ ԱՄՆ-ի ընրություններում իր հաղթանակի դեպքում հոգ Է տանելու այն բանջարանոցի մասին, որն իր ժամանակին Միշել Օբաման հիմնել Է Սպիտակ տան հարավային մարգագետնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am