Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

U!Pay վիրտուալ դրամապանակը հասանելի է ներբեռնման համար

U!Pay վիրտուալ դրամապանակը հասանելի է ներբեռնման համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության կողմից ստեղծված և ԻԴՐԱՄ-ի օժանդակությամբ գործարկված U!Pay վիրտուալ դրամապանակի հավելվածն արդեն հասանելի է App Store-ից և Play Store-ից ներբեռնման համար: Ներբեռնումը բոլորովին անվճար է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom ընկերությունից:

U!Pay-ը օգտագործողին հնարավորություն է ընձեռում վճարումներ կատարել ոչ միայն Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայությունների համար, այլև իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի, ճանապարհային ոստիկանության տուգանքների վճարումներ անմիջապես սմարթֆոնից, անկախ գտնվելու վայրից:

Ծրագիր մուտք գործելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ գրանցվել U!Pay համակարգում, իսկ վճարումներ իրականացնելու համար անհրաժեշտ է լիցքավորել վիրտուալ դրամապանակը հասանելի միջոցներից որևէ մեկով: U!Pay հաշվին հնարավոր է կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչև 10 հատ ArCa, MASTERCARD և VISA քարտեր և ավտոմատ կերպով համալրել U!Pay դրամապանակի հաշիվը, կամ վճարումներ կատարել՝ ընտրելով կցված քարտերից որևէ մեկը որպես վճարման միջոց: Կցված բանկային քարտերի տվյալները պահպանվում են ԱրՔա համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am