Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Հրանտ Թադևոսյանը

«Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Հրանտ Թադևոսյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում գտնվող «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ընկերություն և աշխատակազմին ներկայացրել նոր գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Գազպրոմ»-ի պաշտոնական կայքը:

Հրանտ Թադևոսյանը գլխավոր տնօրեն է նշանակվել  «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենների խորհրդի որոշմամբ:

Թադևոսյանը ծնվել է 1962 թվականի ապրիլի 30-ին: 2011-2016 թվականներին զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ»-ի (2014-ից «Գազպրոմ Արմենիա») գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ինժեների պաշտոնը:

Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա»-ն գլխավորած Վարդան Հարությունյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am