Քաղաքականություն

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը դեռ հայտնի չէ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման օրը դեռ հայտնի չէ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպման օրը դեռ հայտնի չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով` համանախագահները ամեն ինչով աջակցում են երկու երկրների նախագահներին էլ: «Մենք ակնկալում ենք, որ կողմերը կկատարեն իրենց առջեւ դրված հանձնառությունները: Մնում է բարի կամք դրսեւորվի նաեւ նախագահների կողմից»,-ասաց նա, վստահություն հատնելով, որ երկու նախագահներն էլ պատրաստ են ԼՂ խաղաղ կարգավորմանը: «Մենք չենք ուզում տեսնել հակամարտության ընդլայնում, երկարաձգում: Երկու նախագահներն էլ իրական հայրենասերներ են, նրանք իրենց երկրին, իրենց ժողովրդին են հավատում: Երկու նախագահներն էլ պատրաստ են լուծում գտնելու: Նախագահ Սարգսյանն ու նախագահ Ալիեւը պետք է համաձայնեն, որ արդեն ժամանակն է` խնդրին խաղաղ կարգավորում տալու: Մենք աջակցում ենք դրան եւ կփորձենք լավ գաղափարներ առաջ քաշել այդ ուղղությամբ»,-ասաց ամերիկացի համանախագահը:

ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Պիեռ Անդրիուն տարածաշրջան են այցելել նախորդ շաբաթ:Նրանք արդեն եղել են Ադրբեջանում:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում