Տնտեսություն

Լեւոն Զուրաբյանն առաջարկում է մենաշնորհների վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կազմակերպել

1 րոպեի ընթերցում

Լեւոն Զուրաբյանն առաջարկում է մենաշնորհների վերաբերյալ ԱԺ-ում լսումներ կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի ընթացքում ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ մենաշնորհերի վերաբերյալ լսումներ կազմակերպելու մասին:

«Լայն սպառման ապրանքների շուկաներում մենաշնորհները դարձել են Հայաստանում ամենամեծ կոռուպցիոն չարիքը: Դրա պատճառով տուժում են սպառողները, բնաչությունը, թոշակառուները, սոցիալապես անապահով վիճակում գտնվող մարդիկ, ովքեր ստիպված են գնել սննդամթերք արհեստականորեն ուռճացված գներով, տուժում է բիզնեսը, քանի որ մրցակցության համար շուկան փակ է, չհիմնավորված ծախսեր կան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց պատգամավորը:

Նա նշեց, որ ցանկանում է լսումներ կազմակերպել՝ հասկանալու, թե ինչ է կատարվում այդ ոլորտում եւ ինչ միջոցառումներ կարելի է ձեռնարկել ապօրինի մենաշնորհները վերացնելու համար:

Առաջարկությանն ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց, որ պետք է սպասել, տեսնել՝ կառավարությունն ինչ է անելու եւ անհրաժեշտության դեպքում հրավիրել կառավարությանը քննարկման:

ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել են 8 հարց, 7 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել են 130 հարց, 41 միջազգային պայմանագիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում