Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Տիգրան Ջրբաշյանը ներկայում Հայաստանում դեֆոլտի հիմք չի տեսնում

Տիգրան Ջրբաշյանը ներկայում Հայաստանում դեֆոլտի հիմք չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ներկայում դեֆոլտի հիմք չկա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նման կարծիք հայտնեց Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը:

«Եթե մենք դիտարկենք վերջին տարիների դրամական հաշվեկշիռը, ապա կտեսնենք, որ այն բավական բարելավվել է: Եթե 3 տարի առաջ մեր վճարային հաշվեկշռի դեֆիցիտը կազմում էր 14-15 տոկոս, ապա այսօր 2-3 տոկոս է: Շատ լուրջ բարելավում կա»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքով, իրականության մեջ տնտեսությունը սեղմվել է թե սպառման, թե ներմուծման տեսանկյունից, սակայն Կենտրոնական բանկի առկա ռեսուրսները բավարար են, որ դեֆոլտ չլինի:

«Խնդիրն այլ է: Այս ընթացքում արտաքին պարտքն աճել է, և դա խնդիր է, եթե այն չի ուղղորդվում դեպի տնտեսական ակտիվության ապահովում: Գալու է մի ժամանակ, երբ մենք ունենալու ենք արտաքին պարտքի սպասարկման մեծ վճարներ, ահա այդտեղ կարող են խնդիրներ առաջանալ, եթե չապահովվի տնտեսական ակտիվություն: Ինչ վերաբերում է ներկային, ապա դեֆոլտի հիմքեր չեմ տեսնում»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am