ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ. դեսպան
17:58, 21 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված Միացյալ Նահանգների դիրքորոշումն անփոփոխ է մնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
Դեսպանն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, աշխատելով համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի հետ, ջանքեր է գործադրում տևական ժամանակաշրջան շարունակվող հակամարտության կարգավորման նպատակով:
«Որպես նման ջանքերի ապացույց` Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը մյուս միջնորդների հետ կժամանի Ադրբեջան: Այցի նպատակը` հակամարտության կարգավորմանը նպաստելն է»,- ասել է Սեկուտան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում