Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Վրաստանի վարչապետը հորդորել է երկրի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին

Վրաստանի վարչապետը հորդորել է երկրի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հորդորել Է երկրի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել միամանդատ ընտրատարածքներում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 8-ին: Այն բանի կապակցությամբ, որ միամանդատ ընտրատարածքների մեծ մասում (73-ից 50-ում) թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել 50 տոկոսից ավելի ձայներ հավաքել, դրանցում նշանակվել Է երկրորդ փուլ: Քվեարկությունը կայանալու Է հոկտեմբերի 30-ին:

«Ցանկանում եմ մեկ անգամ եւս հորդորել բոլոր ընտրողներին՝ հոկտեմբերի 30-ին, երբ անցկացվելու Է ընտրությունների երկրորդ փուլը, ակտիվ մասնակցություն ունենալ երկրի ապագայի որոշմանը»,- ասել Է Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով կառավարության նիստում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am