Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում 85 երկրի ֆիլմեր են. Հայաստանը բացակայում է ցանկից

«Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում 85 երկրի ֆիլմեր են. Հայաստանը 
բացակայում է ցանկից

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի «լոնգ լիստում» (ընդլայնված ցանկ) աշխարհի 85 երկիր ֆիլմերն են:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Oscars. org կայքը, առաջին անգամ անվանակարգում ֆիլմ է ներկայացրել նաև Եմենը:

Օտարալեզու ֆիլմերի ընդլայնված ցանկում չի հայտնվել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը, որը պատմում է 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին: Հայաստանի ազգային կինոակադեմիայի որոշմամբ՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանը ներկայացրել էր հենց «Երկրաշարժ» ֆիլմը, որը, փաստորեն, ընդլայնված ցանկում չի հայտնվել:

Անվանակարգում ներկայացված 85 ֆիլմերից կընտրվեն լավագույն 5 ֆիլմերը, որոնցից էլ արդեն կընտրվի լավագույն օտարալեզու ֆիլմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am