Մշակույթ

Թարգմանչաց տոնը մեծ շուքով և միջոցառումներով նշեցին Օշականում

2 րոպեի ընթերցում

Թարգմանչաց տոնը մեծ շուքով և միջոցառումներով նշեցին Օշականում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հոկտեմբերի 8-ին կայացավ Թարգմանչաց տոնի արարողությունը, որին ներկա գտնվելու էին եկել Արարատի, Կոտայքի և այլ մարզերի դպրոցներից միջին դասարանի աշակերտներ: Եկեղեցու բակում նաև միջոցառումներ անցկացվեցին։ Կազմակերպել էին մարզերի աշակերտները։ Երեխաները իրենց խոսքն էին հնչեցնում Թարգմանչաց տոնին նվիրված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արարատի մարզի Զորակ գյուղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը պատմեց, թե ինչ նպատակով են եկել և բացատրեց, թե որն է թարգմանչաց տոնի խորհուրդը. «Տոնը ազգային և եկեղեցական տոն է։ Այստեղ ենք եկել ուխտագնացության և մեր միջոցառումը ներկայացնելու ներկաներին։ Այն ամենափոքր միջոցն էր, որ մենք կարող էինք ներկայացնել։ Իմ կարծիքով այս տոնը կարևոր է, ոչ միայն միջոցառումներով, այլ նաև իր խորհրդով։ Այսօր նույնպես արդիական և կարևոր տոն է թարգմանչաց տոնը։ Տոնը խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումը»:

Մեկ այլ աշակերտ՝ Մանե Դավթյանը, ով Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Սամվել Վարդանյանի անվան ավագ դպրոցի 6-րդ դասարանից էր, ներկայացրեց Թարգմանչաց տոնին նվիրված իրենց միջոցառումը, որի միջոցով ցանկացել են այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհը իմանա Մեսրոպ Մաշտոցի մասին։

Թարգմանչաց տոնին արդեն ավանդություն դարձած մի արարողություն է իրականացվում, երբ Մատենադարանից Արագածոտնի թեմի քահանան Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի է բերում Շուխոնց ձեռագիր ավետարանը, որպեսզի մարդիկ հաղորդակից լինեն այդ Սուրբ գրքին։

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Նորաձևություն՝ ոգեշնչված Արամ Խաչատրյանի երաժշտությամբ. դիզայներ Վարդուհի Նազարյանը նոր հավաքածու է ստեղծում

Մշակույթ

Նորաձևություն՝ ոգեշնչված Արամ Խաչատրյանի երաժշտությամբ. դիզայներ Վարդուհի Նազարյանը նոր հավաքածու է ստեղծում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում