Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մինսկում կայացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ

Մինսկում կայացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 29-ին Բելառուսի երաժշտության ակադեմիայում Բելառուսում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ` նվիրված մեծ երգահան Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին:

Համերգին ելույթ է ունեցել Բելառուսի Մոլոդեչնո քաղաքի Մ.Օգինսկու անվան քոլեջի սիմֆոնիկ նվագախումբը, որը կատարել է Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Միջոցառմանը ներկա էին Բելառուսի իշխանության ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համերգի բացմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ով ներկայացրեց մեծանուն հայ կոմպոզիտորի թողած երաժշտական ժառանգությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am