Վարչապետը շնորհավորեց նորանշանակ նախարարներին
11:32, 29 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց կառավարության նորանշանակ նախարարներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին շնորհակալություն հայտնեց, որ համաձայնվել են աշխատել կառավարության կազմում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում