Վարչապետը շնորհավորեց նորանշանակ նախարարներին

11:32, 29 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց կառավարության նորանշանակ նախարարներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին շնորհակալություն հայտնեց, որ համաձայնվել են աշխատել կառավարության կազմում: 


© 2009 ARMENPRESS.am