Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Դատավճիռը ստանալուց հետո Ավետիսյանների հարազատներն այն կբողոքարկեն ընդհուպ մինչև ՄԻԵԴ

Դատավճիռը ստանալուց հետո Ավետիսյանների հարազատներն այն կբողոքարկեն ընդհուպ 
մինչև ՄԻԵԴ

ԳՅՈՒՄՐԻ« 31  ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավճիռը ստանալուց հետո Ավետիսյանների հարազատները կբողոքարկեն այն ներպետական ատյաններում, իսկ այնուհետև նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նույնիսկ հոգեբանական դժվարություններին, հարազատները համաձայն են նույնիսկ արտաշիրիմում կատարել՝ գործը լիարժեք բացահայտելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 31-ին հենց Ավետիսյանների տանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեցին Ավետիսյանների դուստրերը՝ Լուսինե Ավետիսյանը, Անահիտ Կոշտոյանը ու նրանց ամուսինները` Եգոր Ադամյանն ու Արթուր Կոշտոյանը:

Բողոքելով նախաքննությունից և դատական ողջ գործընթացից` աղջիկները համոզմունք հայտնեցին, որ գործով ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովը մենակ չի գործել:

Նրանք զարմանալի են համարում այն փաստը, որ իրավապահ մարմիններին չհաջողվեց այդպես էլ Հայաստան բերել Պերմյակովի անմիջական հրամանատարին, ով Չիտայից վերջինիս բերել էր Գյումրի, իսկ 102-րդ ռազմաբազայում եղել է նրա անմիջական հրամանատարը:

«Ի սկզբանե ամեն ինչ պարզ է` դատարանը, ողջ գործընթացի ընթացքում մեր ու մեր փաստաբանների կողմից ներկայացրած  ոչ մի միջնորդություն չբավարարեց: Դատավճիռը ներկայացվեց առանց մեր ներկայության»,-նշեց Եգոր Ադամյանը:

«Մեր բոլոր հարցերը մնացել են անպատասխան, բայց թեկուզ տարիներ հետո բացահայտվի այս հարցը՝ մենք չենք լռելու»,- նշեց Լուսինե Ավետիսյանը՝ հավելելով, որ այս պահին իրենք տեղեկություն չունեն թե որտեղ է Պերմյակովը:

Խոսելով ՌԴ-ում ներկայացված քաղհայցի մասին` Լուսինե Ավետիսյանը նշեց, որ   իրենց գումարը չի հետաքրքրում, այլ պատիժը:  «Առաջին իսկ պահից մեզ օգնություն են առաջարկել, մենք հրաժարվել ենք, որովհետև մենք մեր արյունը չենք վաճառում: Մենք դա արել ենք, որպեսզի պետությունը, տվյալ դեպքում՝ ՌԴ-ն սրանից հետո իմանա` ում է ուղարկում Հայաստան: Մեզ ընդհանրապես այս քաղհայցը չի հետաքրքրում մենք դա արել ենք, որպեսզի նրանք պատժվեն»,- նշեց Լուսինե Ավետիսյանը:

Վերջում խոսելով Ավետիսյանների տան մասին՝ հարազատները նշեցին, որ կցանկանան,  որ դա սրբատեղի կամ մատուռ դառնա՝ ի հիշատակ իրենց զոհված հարազատների:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am