Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մեդալային հաշվարկով «Ռիո-2016»-ի հաղթողն ԱՄՆ հավաքականն է

Մեդալային հաշվարկով «Ռիո-2016»-ի հաղթողն ԱՄՆ հավաքականն է

ԵՐԵՎԱՆ, 22  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ի վերջնական մեդալային հաշվարկում հաղթող դարձավ  ԱՄՆ հավաքականը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճեց  121 մեդալ. 46 ոսկե, 37 արծաթե և 38 բրոնզե: 2-րդ տեղը զբաղեցրեց  Մեծ Բրիտանիան՝ 27 ոսկե, 23 արծաթե և 17 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակեց  Չինաստանը. 26 ոսկե, 18 արծաթե և 26 բրոնզե մեդալ:

4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում տեղ գտան Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Իտալիան, Ավստրալիան՝ նշված հերթականությամբ: Հայաստանի օլիմպիական հավաքականը, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am