Մեդալային հաշվարկով «Ռիո-2016»-ի հաղթողն ԱՄՆ հավաքականն է
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ի վերջնական մեդալային հաշվարկում հաղթող դարձավ ԱՄՆ հավաքականը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճեց 121 մեդալ. 46 ոսկե, 37 արծաթե և 38 բրոնզե: 2-րդ տեղը զբաղեցրեց Մեծ Բրիտանիան՝ 27 ոսկե, 23 արծաթե և 17 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակեց Չինաստանը. 26 ոսկե, 18 արծաթե և 26 բրոնզե մեդալ:
4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում տեղ գտան Ռուսաստանը, Գերմանիան, Ճապոնիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Իտալիան, Ավստրալիան՝ նշված հերթականությամբ: Հայաստանի օլիմպիական հավաքականը, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը: