Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Չինացի ջրացատկորդուհի Հի Զին երբեք չի մոռանա «Ռիո-2016»-ը

Չինացի ջրացատկորդուհի Հի Զին երբեք չի մոռանա  «Ռիո-2016»-ը

ԵՐԵՎԱՆ, 15  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռիո-2016»-ի կանանց ջրացատկի  3 մետր բարձրություն ձևի պարգևատրման արարողության ժամանակ Չինաստանի ներկայացուցիչ Հի Զին, բացի այն, որ արժանացել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալի, ստացել է նաև ամուսնության առաջարկություն: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «The Huffingtonpost»-ին, հաղորդում է, որ  չինացի մարզուհուն է մոտեցել հավաքականի ջրացատկորդներից Քին Կայը՝ Հի Զինի ընկերը, և անսպասելի կերպով ամուսնության առաջարկ է արել:

Հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է մարզիկներին: Չինացի մարզուհին արցունքներն աչքերին  համաձայնել է ամուսնանալ Քին Կայի հետ:

«Մենք արդեն 6 տարի միասին ենք: Երբեք չէի սպասի, որ նա այսպիսի բան կանի, այն էլ այստեղ: Նա շատ խոստումներ է կատարել ինձ համար: Ես կարծում եմ, նա է այն մարդը, ում հետ կարող եմ կիսել իմ ամբողջ կյանքը»,-ասել է Հի  Զին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am