Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ռուսական Տու-22Մ3 վեց հեռահար ռմբակոծիչներ Սիրիայում հարված են հասցրել ԻՊ-ի օբյեկտներին

Ռուսական Տու-22Մ3 վեց հեռահար ռմբակոծիչներ Սիրիայում հարված են հասցրել ԻՊ-ի օբյեկտներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Տու-22Մ3 վեց հեռահար ռմբակոծիչներ Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության օբյեկտներին Պալմիրայից դեպի արեւելք եւ հյուսիս - արեւմուտք ընկած շրջաններում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«2016 թվականի օգոստոսի ութին վեց Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչներ, որոնք թռել են Ռուսաստանի Դաշնության տարածքից, բեկորաֆուգասային ռազմամթերքով կենտրոնացված հարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին Պալմիրայից դեպի արեւելք եւ հյուսիս - արեւմուտք ընկած շրջաններում՝ Էս Սուխնե եւ Արաք բնակավայրերի մերձակայաքում»,- ասված Է հաղորդագրության մեջ:    

Հարվածի հետեւանքով ոչնչացվել Է զինյալների կառավարման կետը եւ խոշոր մարտական ճամբարն Էս Սուխնե քաղաքի մերձակայքում: Պալմիրայի եւ Արաքի շրջաններում ոչնչացվել են ահաբեկիչների կառավարման կետերը, զինամթերքի եւ սպառազինության ստորգետնյա պահեստը, հետեւակի երեք մարտական մեքենա, 12 արտաճանապարհային ավտոմեքենաներ՝ խոշոր տրամաչափի գնդացիրներով, ինչպես նաեւ հակառակորդի մեծ քանակությամբ կենդանի ուժ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am