Անսբախ քաղաքում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողություն է. Բավարիայի ՆԳՆ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավարիայի դաշնային նահանգի Ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը հայտարարել է, որ գերմանական Անսբախ քաղաքում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողություն է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին: Նրա խոսքով, այդ մասին վկայում է տեսագրությունը, որը եղել է պայթյունն իրականացրած անձի հեռախոսում: Նա ընդգծել է, որ տեսանյութում արաբերենով խոսվում է հարձակման սպառնալիքի մասին:
Դրանից բացի, պայթյունն իրականացրած սիրիացին տեսագրության մեջ հավատարմության երդում է տալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին:
Հուլիսի լույս 25-ի գիշերը Անսբախ քաղաքում տեղի է ունեցել պայթյուն երաժշտական փառատոնի անցկացման վայրի հարևանությամբ: Պայթյունի ժամանակ շուրջ 2,5 հազար մարդ վերադառնում էր տուն: Պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում