ArmPhone-ի տեղը շուկայում. որոնք են 110, 130 և 151 հազար դրամանոց սեգմենտում հայկականի մրցակիցները
7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»-ը դիտարկել է հայաստանյան շուկայում առկա հեռախոսների գնային առաջարկներն ու դրանց պարամետրերը՝ համեմատություն կատարելով ArmPhone-ի տարբեր մոդելների հետ՝ հիմք ընդունելով գինը: Յուրաքանչյուր գնային առաջարկում ընտրվել է երեք այլ հեռախոս՝ հասկանալու, թե գնորդն ինչ այլընտրանք ունի: Վերցվել են հայաստանյան ամենախոշոր էլեկտրոնային տեխնիկայի խանութներից մեկի առաջարկած գները: Այս հրապարկման մեջ կներկայացնենք համեմատություն երեք` 110, 130 և 151 հազար դրամ գնային սեգմենտներում:
110 հազար դրամ գնային սեգմենտումArmPhone 0505 մոդելն է ներկայացված: Android5.1օպերացիոն համակարգով աշխատող հեռախոս է:Ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան, 1.3 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր և 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0505 մոդելն ունի 13 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 5 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Քարտերը 2-ն են, ապահովում է4G հասանելիություն:
Նույն գնային առաջարկն է գործում հետևյալ հեռախոսների համար՝Samsung Galaxy A300F, HTC Desire 626G+ևMicrosoft Lumia 640 XL Dual SIM:
Samsung Galaxy A300F-ն արժե105 հազար դրամ, աշխատում էAndroid 5.0.2օպերացիոն համակարգով, ունի 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Էկրանըսենսորային է, 4.5 դյույմանոց: Ունի 1 ԳԲ օպերացիոն հիշողություն,ներքին հիշողությունը16 ԳԲ է, հնարավոր է լրացնել microSD-ի միջոցով մինչև 64 գեգաբայթ:Հեռախոսի հիմնական տեսախցիկը8 մեգապիկսել է, առջևինը` 5 ՄՊ: Ապահովում է 4Gհասանելիություն:
HTC Desire 626G+մոդելի հեռախոսի գինը ևս 105 հազար դրամ է: Աշխատում էAndroid 4.4օպերացիոն համակարգով,պրոցեսորը՝ 1.7 գեգահերց ութմիջուկանի:Էկրանը սենսորային է,5.0 դյույմանոց: Օպերացիոն հիշողությունը 1 գեգաբայթ է,ներքին հիշողությունը8 ԳԲ, լրացուցիչ` microSD մինչև 32 գեգաբայթ:Հիմնական տեսախցիկը13 մեգապիկսել է, առջևինը` 5 ՄՊ:Երկքարտանի է,3G հասանելիությամբ:
Microsoft Lumia 640 XL Dual SIM-նարժե 107 հազար 500 դրամ:Աշխատում էMicrosoft Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով, 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսորով:Սենսորային էկրան է՝ 5.7 դյույմանոց: Օպերատիվ հիշողությունը1 ԳԲ է, ներքին հիշողությունը 8 գեգաբայթ է, լրացուցվում էmicroSD-ի միջոցով մինչև 128 ԳԲ:Հիմնականտեսախցիկը13 ՄՊ է, առջևի`5 ՄՊ:Քարտերի քանակ 2 է, պահովում է3Gհասանելիություն:
130 հազար դրամարժողությամբ ArmPhone 0509 մոդելն աշխատում էAndroid 6.0 օպերացիոն համակարգով:Այն ունի 5.00 դյույմանոց սենսորային էկրան, 1.0 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 16 գեգաբայթ ներքին հիշողություն։ Հեռախոսի հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, իսկ առջևինը՝ 5 մեգապիկսել։ Առկա է մեկ քարտի հնրավորություն, ապահովում է 4G հասանելիություն: Այս մոդելն ունի մատնահետքով արգելափակելու հնարավորություն, ինչի շնորհիվ ապահովվում է հավելյալ պաշտպանություն։
Micromax Sliver 5 Q450-իարժեքը ևս 130 հազար դրամ է: Աշխատում էAndroid 5.0.2օպերացիոն համակարգով: Այն ունի 4.5 դյույմանոցսենսորայինէկրան,1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Հեռախոսի օպերատիվ հիշողությունը2 գեգաբայթ է, ներքին հիշողությունը 16 ԳԲ է, լրացվում է: Հիմնական տեսախցիկը8 մեգապիկսել է, առջևինը՝ 5 ՄՊ:SIM քարտերի քանակը 1 է, ապահովում է 4G հասանելիություն:
Nokia Lumia 830-իգինը 135 հազար դրամ է: Հեռախոսն աշխատում էMicrosoft Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով: Ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան, 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր:Nokia Lumia 830-ն ունի1 ԳԲ օպերատիվ հիշողություն, ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, լրացվում է microSD-ի միջոցով՝ մինչև 128 ԳԲ: Հեռախոսի հիմնական տեսախցիկը10 մեգապիկսել է, առջևինը`0.9 ՄՊ, 720p:Քարտերի քանակը 1 է, ապահովում է 4G հասանելիություն:
Galaxy S5 mini Duos G800 WHITE -ի արժեքը 125 հազար դրամ է: Օպերացիոն համակարգըAndroid 4.4.4 է: Հեռախոսն ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան, 1.4 գեգահերց, քառամիջուկ պրոցեսոր: Ունի 1.5 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, ներքին հիշողությունը 16 ԳԲ է, լրացվում է microSD-ի միջոցով՝ մինչև 64 ԳԲ:Հիմնական տեսախցիկը8 մեգապիկսել է, առջևին՝2.1 ՄՊ: Երկքարտանի է, ապահովում է 4Gհասանելիություն:
Սպառողին ներկայացված մոդելներից լավագույնը՝151 հազար դրամ արժողությամբArmPhone 0520 սմարթֆոնն է: Այն աշխատում էAndroid 5.1 օպերացիոն համակարգով, ունի5.2 դյույմանոց սենսորային Full HD էկրան, 1.3 գեգահերց ութամիջուկ պրոցեսոր, 3 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 32 գեգաբայթ ներքին հիշողություն, որը հնարավոր է ավելացնել։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0520-նն ունի 13 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 8 մեգապիկսել առջևի տեսախցիկ։Քարտերի քանակ 2 է, ապահովում է4Gհասանելիություն:
Lenovo Vibe X3 A7010-ի գինը 153 հազար 500 դրամ է: Աշխատում էAndroid 5.1.1 օպերացիոն համակարգով,պրոցեսորը՝ 1.3 գեգահերց, ութմիջուկանի է:Էկրանըսենսորային է, 5.5 դյույմանոց: Հեռախոսն ունի 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն ներքին հիշողությունը 32 ԳԲ է, լրացուցվում է microSD-ով:Հիմնական տեսախցիկը13 մեգապիկսել է, առջևինտ` 5 ՄՊ:Քարտերի քանակ 2 է,ապահովում է4G հասանելիություն:
N9000 Galaxy Note 3 WHITE-նարժե 150 հազար դրամ: Աշխատում էAndroid 4.3օպերացիոն համակարգով, ունի1.9 գեգահերց, ութմիջուկանի պրոցեսոր, 5.7 դյույմանոց սենսորային էկրան, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն: Ներքին հիշողությունը 32 ԳԲ է, լրացվում է մինչև 64 գիգաբայթ:Հիմնական տեսախցիկը13 մեգապիկսել է, առջևինը` 2 մեգապիկսել:Քարտերի քանակ 1 է, հասանելիությունը՝ 3G:
Samsung Galaxy A3 (2016) SM-A310Fհեռախոսը սպառողը կարող է ձեռք բերել 162 հազար 500 դրամով: Աշխատում էAndroid 5.1.1 օպերացիոն համակարգով, ունի 1.5 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր:Էկրանսենսորային է, 4.7 դյույմանոց:Հեռախոսն ունի1.5 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, լրացվում է մինչև 128 ԳԲ: Հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, առջևի տեսախցիկը 5 ՄՊ է:Հեռախոսը երկքարտանի է, ապահովում է 4G հասանելիություն:
50 և 90 հազար դրամանոց առաջարկներնայստեղ:
Պատրաստեց Անի Նազարյանը
Ինֆոգրաֆիկան` Դավիթ Հակոբյանի