Հասարակական

Հայաստանում օծվել Է ռուսական ավիաբազայի ուղղաթիռն երի Էսկադրիլիան

1 րոպեի ընթերցում

  Հայաստանում օծվել Է ռուսական ավիաբազայի ուղղաթիռն	երի Էսկադրիլիան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում կատարվել Է Մի-24Պ հարվածային եւ Մի-8ՄՏ փոխադրական-գրոհիչ ուղղաթիռների Էսկադրիլիայի օծման ծես: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Ուղղաթիռները եւ բանակային օդուժի Էսկադրիլիայի զինծառայողներն օծվել են զորամիավորման հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի գծով օգնական վարդապետ Անդրեյի (Վացի) կողմից:

Ներկայում ավիացիոն միավորման ուղղաթիռների անձնակազմերը օրվա ցերեկային ու գիշերային ժամերին կատարելագործում են իրենց հմտությունները օդում եւ ցամաքում պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում:

2015 թվականին օծվել են ՄիԳ-29 կործանիչների Էսկադրիլիայի ինքնաթիռները:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում