Տնտեսություն

ԵՏՀ նախարարը մոսկովյան խանութներում հայկական ապրանքների աճ է նկատում, դա է վկայում նաև վիճակագրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՏՀ նախարարը մոսկովյան խանութներում հայկական ապրանքների աճ է նկատում, դա է վկայում նաև վիճակագրությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2016-ի առաջին ամիսներին աճ է գրանցել` ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի: Այս մասին մայիսի 12-ին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան: «Հայաստանից ապրանքների արտահանման ցուցանիշները տպավորիչ են: Այս տարվա հունվար-փետրվարի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանից Բելառուս արտահանումն աճել է 45 տոկոսով` ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Չորս անգամ ավելացել է Հայաստանից Ղրղզստան արտահանումը, իհարկե, ծավալները փոքր են, բայց աճը նշանակալի է: Երկու անգամ էլ ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Վալովայան:

Նա նկատեց, որ հայկական ապրանքների արտահանումը խթանող բոլոր պայմանները կան, ներկայում հարցը նշանակալիորեն բիզնեսի հարթությունում է, ընկերություններն իրենք պետք է ակտիվություն դրսևորեն: «Արդեն մեկ տարի է անցել, շատ արտահանողներ են սկսում օգտվել ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից: Ես մոսկովյան խանութներում տեսնում եմ հայկական մեծաքանակ ապրանքներ»,-հավելեց ԵՏՀ նախարարը:

Վալովայան հավաստիացրեց, որ ուրախ կլինեն հարթել դժվարությունները, որոնք կառաջանան հայ գործարարների գործունեության դեպքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում