Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմմոնո»-ի հյուրերը հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

«Արմմոնո»-ի հյուրերը հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնի հյուրերն ու մասնակիցներն ապրիլի 30-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգելու անմեղ զոհերի հիշատակը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը` հավելելով, որ հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

«Շատ կարևոր էր, որ նրանք այցելեցին հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ: Բոլորը մեծ ոգևորությամբ մասնակցեցին, իրենց հոգու պարտքը կատարեցին, լսեցին Հայոց ցեղասպանության մասին այդ շատ կարևոր տեղեկատվությունը: Ես կարծում եմ, որ մեր հյուրերն ավելի իրազեկված կլինեն և մեր տեսանկյունը կներկայացնեն իրենց երկրներում»,-շեշտեց Մարիաննա Մխիթարյանը:

ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ`ապրիլի 29-ից մայիսի 3-ն անցկացվում է «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 26 ներկայացում (Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան և Հայաստան):  Այս տարի կցուցադրվեն բազմատեսակ մոնոներկայացմումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ և այլն:

«Արմմոնո-2016» փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ՝ Վեցլավ Գերասը (Լեհաստան), Յոլանտա Սուտովիչը (Գերմանիա), Մարիա Տանանան (Լիտվա), Վյաչեսլավ Տերեշենկոն (Ռուսաստան), Անդրեյ Նովիկովը (Բելառուս), Ալեքսանդրաս Ռուբինովասը (Լիտվա), ինչպես նաև անվանի փորձագետներ Մայքլ Կայթը (Իսրայել), Նատալյա Ցվարցելիձեն (Վրաստան):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am