Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԱԺ-ն հաստատեց Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման վարկային համաձայնագիրը

ԱԺ-ն հաստատեց Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման վարկային 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Երևանի տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման վարկային ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին կողմ քվեարկեց 78, դեմ՝ 20, ձեռնպահ՝ 12 պատգամավոր:

Համաձայնագրով Ասիական զարգացման բանկը 22 տարի մարման ժամկետով Հայաստանին կտրամադրի 112.970 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ բարելավելու համար քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ: Այն նախատեսվում է ավարտին հասցնել 2020թ.:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am