Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ընթացիկ տարում կմեկնարկի «Հին Երևան» ծրագիրը

Ընթացիկ տարում կմեկնարկի «Հին Երևան» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2016 թվականին նախատեսում է իրականացնել կառուցապատման ներդրումային ծրագրեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է կառավարության գերակա ծրագրերի թվում:

ՀՀ քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրների թվում նշված ծրագրի ներառման անհրաժետությունը պայմանավորված է պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ` ՀՀ-ում կառուցապատման ներդրումային նախաձեռնությունների իրագործման աշխատանքները համակարգելու անհրաժեշտությամբ:

Գերակա խնդրի լուծման դեպքում ակնկալվում է մշակել համապատասխան տարածքների կառուցապատման հայեցակարգեր և ներդրումայինփաթեթներ, ներառյալ` նշված տարածքների  ծավալատարածական և ֆունկցիոնալ  համալիր լուծումները, համակարգել ներդրողների հետ բանակցային գործընթացները:

Ըստ նախարարության, կառուցապատման ներդրումային ծրագրերի իրագործման աշխատանքների հետևողական համակարգումն էական ազդեցություն կունենա այդ ծրագրերի  բնականոն ընթացքի և շարունակականության ապահովման տեսանկյունից:

Սպասվում է, որ ընթացիկ տարում կմեկնարկի «Հին Երևան» ծրագիրը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է հին Երևանի քանդված պատմամշակութային շենքերը վերականգնել Աբովյան-Բուզանդ և Արամի փողոց-Կողբացի հատվածներում։ Ծրագրի իրականացման համար 150 միլիոն դոլար է ներդրել շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]