Տնտեսություն

Լրացավ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության 7 տարին

2 րոպեի ընթերցում

Լրացավ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության 7 տարին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական հաշտարարի գրասենյակ 2015 թ. ներկայացվել է 3829 դիմում-բողոք, որոնցից 3263-ը վերաբերել են ֆինանսական համակարգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

«2015-ին քննության են ընդունվել 1448 պահանջ, ինչը 2014 թ. նկատմամբ ավելացել են 13,5 տոկոսով: 2015 թ. պահանջների քննության ընթացքում գրանցվել է գործերի քննության բարձր ցուցանիշ՝ 78,64 տոկոս: 1448 քննվող գործերից 218-ը դեռևս գտնվում են քննության փուլում»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հաշտարարի միջնորդությամբ քննված 1448 գործերից 1230-ի շրջանակներում հատուցվել է 176,708,260 ՀՀ դրամ: Փոխատուցման ցուցանիշը դեռևս կավելանա:

Այս տարի պահանջների քանակն ըստ ծառայությունների կազմել է բանկերի դեմ՝ 1448, ապահովագրական ընկերությունների դեմ՝ 1091, ապահովագրողների բյուրոյի դեմ՝ 15, վարկային կազմակերպությունների դեմ՝ 14, դրամական փոխպհատուցումներ իրականացնող կազմակերպությունների դեմ՝ 1 դիմում-բողոք:

Հաշտարարը նշեց, որ ֆինանասական համակարգի հաշտարարի հայստանյան գրասենյակը հանդիսանում է ֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցի անդամ: Հաշտարարի գրասենյակում ծառայությունները մատուցվում են լիովին անվճար:

Ֆինանասական համակարգի հաշտարարը, համաձայն «Ֆիանսականմ համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թ. հունվարի 24-ից: 2016 թ. հունվարի 24-ին լրացավ հաշտարարի գրասենյակի գործունեության 7 տարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում