Life

Իմ հիշողություններում հայրս սեղանի շուրջ նստած աշխատում էր. Նիկոլա Ազնավուր

2 րոպեի ընթերցում

Իմ հիշողություններում հայրս սեղանի շուրջ նստած աշխատում էր. Նիկոլա Ազնավուր

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի որդու` Նիկոլա Ազնավուրի մանկության հուշերում հայրը մշտապես աշխատում էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց երգչի որդին:

«Երբ փոքր էի, շատ չէի տեսնում նրան, որովհետև շատ էր աշխատում: Իմ հիշողություններում հայրս սեղանի շուրջ նստած աշխատում էր»,-նշեց Նիկոլա Ազնավուրը:

Երգչի որդին վերջին շրջանում շատ է աջակցում հորը` զբաղվում է գրքերի տպագրության, ձայնասկավառակներին ու համերգներին առնչվող հարցերով:

«Շատ հպարտ եմ Ազնավուրի որդին լինելու համար, ջանք եմ թափում, որ հորս օգտակար լինեմ և շարունակեմ նրա հետ այս մեծ առաքելությունը: Չեմ կարող ասել, որ նրա մենեջերն եմ: Ոչ, մենեջերը չեմ, բայց հորս կողքին եմ»,-ընդգծեց Նիկոլա Ազնավուրը:

Երգչի որդին չի հիշում Ազնավուրի առաջին համերգը, որին մասնակցել է: «Շառլ Ազնավուրը միշտ տանը երգել է»,-շեշտում է Նիկոլա Ազնավուրը:

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Երեւանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի կապակցությամբ, որի շրջանակում հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացառիկ համերգով է հանդես գալու: Նրան իր երևանյան այցի ընթացքում ուղեկցում է նաև որդին` Նիկոլա Ազնավուրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում