Արցախ

Հանգստյան օրերին նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում. ԼՂՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Հանգստյան օրերին նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանգստյան օրերին նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, վերոնշյալ ժամանակահատվածումղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (19արկ), 82 (1արկ) և120 (1արկ) մմ-ոց ականանետերից ուՀԱՆ-17 (17արկ) տիպի նռնականետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարականիրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրվածմարտական խնդիրը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում