Քաղաքականություն

Հայաստանն ազատ համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ազատ համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը մեծ դերակատարություն է ունեցել Հավաքական անվտանգության պարմանագրի կազմակերպության ռազմական բաղադրիչի ձևավորման մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Առաջնորդության դպրոցի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտեց, որ մեր երկիրը նշանակալի դեր է ունեցել նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի ստեղծման գործում: «Դուշանբեում ՀԱՊԿ-ի նախագահությունն անցավ մեզ: Այս ընթացքում մեր գերակայություններից են կառավարման համակարգի վերջնական ձևավորումը և որոշումների օպերատիվ ընդունումը: Մենք առաջարկում ենք, որ բարձրացվի համատեղ գործողությունների մակարդակը: Խնդիր ենք դրել ապահովել օպերատիվ ռեզերվների տեղավորումն ըստ տարածաշրջանների, միջոցների տեղափոխումը այլ երկրների տարածք և այդ ընթացքում հակաօդային պաշտպանության մակարդակի բարձրացումը»,- նշեց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարը կարևորեց նաև այդ կազմակերպության շրջանակներում խաղաղապահ ուժերի որակի բարձրացումը: «ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր խաղաղապահ ուժերը օրինակելի են, նույնիսկ այն պայմաններում, երբ բոլորը գիտեն, որ մեր խաղաղապահ ուժերի պատրաստման գործում մեզ աջակցում են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- ընդգծեց Օհանյանը` շեշտելով, որ Հայաստանն ազատ համագործակցում է Հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության և Հյուսիսատլանտյան պաշտպանության կազմակերպության հետ (ՆԱՏՕ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում