Պաշտոնական

Բելգիացի խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Բելգիացի խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բելգիացի խորհրդարանականները ծաղիկներ են դրել 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի հուշարձանին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել սուրբ նահատակների հիշատակը:

Պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են Հայոց մեծ ողբերգության մասին պատմող փաստաթղթերին եւ ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում։

Բրյուսելի ֆրանկոֆոնիայի խորհրդարանի ղեկավար Ժյուլի դը Գրոտը նշել է, որ իրենք, առաջիկայում այցելելով Լեռնային Ղարաբաղ, որոշակի առաքելություն ունեն իրականացնելու։ «Մենք համատեղ ուժերով պետք է որոշակի խնդիրների վերաբերյալ լուծումներ գտնենք»,- ասել է Ժյուլի դը Գրոտը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում