Տնտեսություն

Կառավարությունը կփոխհատուցի էլեկտրաէներգիայի թանկացումը ՓՄՁ-ների համար

2 րոպեի ընթերցում

 Կառավարությունը կփոխհատուցի էլեկտրաէներգիայի թանկացումը ՓՄՁ-ների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի օգոստոսի մեկից մինչև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում անցկացվելիք աուդիտի ավարտը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը բնակչության և փոքր ու միջին բիզնեսի համար կփոխհատուցի կառավարությունը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրը հաստատեց համապատասխան որոշման նախագիծը, որով կառավարությունն օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայիսպառման մասով) օգտին կվճարի սուբսիդիաներ` 6,93 դրամ/կՎտժ չափով:

«Որոշման նախագծով նախատեսվում է փոխհատուցել ամսական մինչև 500 կՎտժ սպառում ունեցող սպառողների (ամսական մինչև 250 կՎտժսպառման մասով) ծախսած էլեկտրական էներգիայի սակագների տարբերությունը: Դա հնարավորություն է տալիս փոխհատուցվող շահառուների խմբում առավել ընդգրկել ՓՄՁ-ներին: Որոշման նախագծով խոշոր բիզնեսի օգտին փոխհատուցում չի նախատեսվում»,- ասաց Զախարյանը: Իր հերթին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ խորհրդատվությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սկսված է և մինչև դրա ավարտը բնակչության ծախսած էլեկտրաէներգիայի 6,93 դրամով ավելացած արժեքը կփոխհատուցի կառավարությունը՝ արտաբյուջեից: «Հանրապետության նախագահի հետ այսօր առավոտյան քննարկել ենք նաև փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու հարցը և որոշում ենք կայացրել կառավարություն ներկայացնել այս նախագիծը, որով փորձում ենք լուծել նաև ՓՄՁ-ների խնդիրը»,- ընդգծեց Աբրահամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում