Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Աշխարհի առաջատար հեռուստաընկերությունները զբոսաշրջային ֆիլմեր են ներկայացնում Հայաստանի մասին

Աշխարհի առաջատար հեռուստաընկերությունները զբոսաշրջային ֆիլմեր են 
ներկայացնում 
Հայաստանի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու համար տարեցտարի ավելի շատ մարկետինգայի քայլեր են իրականացվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Սկսած 2001 թվականից` Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ տարբեր միջոցառումներ ենք իրականացվել:  Այդ միջոցառումները հիմնականում իրականացվում են պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ, Հայաստանի «Տուրիզմի զարգացման հիմնադրամ»-ի և տուրիստական ընկերությունների հետ համատեղ»,- նշեց Ապրեսյանը:

Ապրեսյանի փոխանցմամբ` տարբեր երկրներից լրագրողներ և տուրիստական գործակալներ ճանաչողական այցեր են կատարում: Հրավիրված լրագրողների շրջանակներում եղել են նաև հեռուտալրագրողներ ովքեր եկել են, տեսել Հայաստանն ու մեր երկրի մասին ֆիլմ  են նկարել:

«Տարբեր երկրների կողմից արված ֆիլմաշարեր էլ են եղել, օրինակ՝ լեհական, ֆրանսիական, ուկրաինական, արգենտինական և այլն: Ֆիլմերից մեկը «Armenia The Land of Noah»-ը նկարահանել է իսպանական շատ հայտնի «Documentary maker»-ը,  որը  վավերագրական ֆիլմեր նկարելու մեջ մասնագտիացած կինոընկերություն է, շատ բարձրորակ ֆիլմ են նկարել: Այն արդեն ձեռք են բերվել և ցուցադրվել բազմաթիվ հայտնի, միջազգային հեղինակավոր հեռուստաալիքների կողմից, ինչպիսիք են Իսպանական «Television Espanola» և միջազգային «TVE international» հեռուստակայանները, «TVE 1» «TVE 2» ներքին հեռուստաալիքները»,- ասաց Ապրեսյանը` հավելելով, որ ֆիլմը ձեռք են բերել և հեռարձակել նաև սկանդինավյան երկրները, Չեխիայի ազգային հեռուստաընկերությունը, ֆրանսիական «TV 5»-ը և իտալական «RAI»-ին: Այստեղ է նաև եղել «American travel chanel»-ը և նկարել է «Bus travel» ֆիլմը և արդեն ցուցադրել:

«Bus travel»-ը մեր գինու, տնական, մրգային օղիների` թթի, խնձորի, հոնի, դեղձի, խաղողի, հայկական ավանդական խոհանոցի,  հարսանիքների, տարբեր ավանդական միջոցառումների հետ կապված ֆիլմ է:

Ապրեսյանի փոխանցմամբ` բացի միջոցառումների կազմակերպումից և ֆիլմերի նկարահանումներից ու ցուցադրումից նաև գովազդատեղեկատվական նյութեր են տպագրվում ու տարածվում Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու համար:

Համաձայն Էկոնոմիկայի նախարարության  հրապարակած տվյալների, 2014 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ այս տարվա նույն  ժամանակաշրջանում Հայաստանում զբոսաշրջիկների թիվը աճել է 1,8 %-ով: Այդ ժամանակահատվածում Հայաստան  է ժամանել  256 917 զբոսաշրջիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am