Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Թուրքիայում Դեմիրթաշի դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում Դեմիրթաշի դեմ հետաքննություն է սկսվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել մեջլիս անցած քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հետաքննության շրջանակներում ուսումնասիրվելու են 2014 թվականի հոկտեմբերի 6-8-ի դեպքերը:

Դեմիրթաշի դեմ հետաքննությունը կընթանա Թուրքիայի քրեական օրենսգրքի «Հանրային խաղաղության դեմ իրականացված հանցագործություններ» բաժնի 214/2  կետով, որը ենթադրում է «ժողովրդի մի մասին մյուս մասի դեմ զինել, սադրանքի ենթարկել»:

Եթե դատախազությունը որոշում կայացնի այն մասին, որ Դեմիրթաշի գործում կան հանցանքի տարրեր, ապա այն կդիմի Թուրքիայի Ազգային մեծ ժողովին՝ քուրդ քաղաքական գործչի անձեռնամխելիությունը հանելու պահանջով: Դատական գործ հարուցելու պարագայում քրդական կուսակցության առաջնորդին սպառնում է միչև 24 տարվա ազատազրկում:

2014 թվականի հոկտեմբերի 6-ին Քոբանիի վրա «Իսլամական պետության» հարձակումը դատապարտող Դեմիրթաշի ելույթից հետո Թուրքիայում ընդվզումների ալիք էր սկսվել: Իր խոսքում քուրդ առաջնորդն ասել էր. «Քոբանիի կոտորածներից հետո կոչ ենք անում 7-70 տարեկան ամբողջ ժողովրդին դուրս գալ փողոց, գրավել հրապարակներն ու գործողությունների անցնել: Այսուհետ ամենուր Քոբանի է»:

Հոկտեմբերի 6-8-ը տեղի ունեցած ընդվզումների և ցույցերի հետևանքով զոհվել էր 2 ոստիկան, 33 քաղաքացի, իսկ 139 ոստիկան և 212 քաղաքացի էլ վիրավորվել էր: Այրվել և վնասվել էին մեծ թվով մեքենաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am