Արցախ

Հայկական անօդաչու սարքի վնասազերծման լուրն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Հայկական անօդաչու սարքի վնասազերծման լուրն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ դարձել է ապատեղեկատվության աղբյուր` հայտարարելով, թե իբր իրենց զինուժը հայկական անօդաչու թռչող սարք է խփել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ եւ հերքել ադրբեջանական լրատվամիջոցներով շրջանառվող լուրը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում»,- ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, տարածել էին խփված անօդաչու սարքի լուսանկարներ` գրելով, թե իբր այն վնասազերծել են Աղդամի շրջանում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում