Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայաստանում բենզինը նախորդ տարվա համեմատ էժանացել է

Հայաստանում բենզինը նախորդ տարվա համեմատ էժանացել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում բենզինի գինը հունիսին մայիսի համեմատ մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքի գինն աճել է 1 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 10.6 և 9.8 տոկոսով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 9.4  և 11 տոկոսով:

2015թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6 տոկոս  գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների` 3.3 տոկոս, հագուստի և գործվածքի՝ 2.7 տոկոս, վառելիքի` 2.2 տոկոս, կոշկեղենի 0.9 տոկոս գնանկումով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է խոհանոցային սպասքի, շինանյութերի, տեքստիլեղենի, գրենական պիտույքների, ոսկերչական ապրանքների, կենցաղային էլեկտրա- ապրանքների գնաճ, իսկ կահույքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am