Տնտեսություն

Հայաստանում բենզինը նախորդ տարվա համեմատ էժանացել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում բենզինը նախորդ տարվա համեմատ էժանացել է

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բենզինի գինը հունիսին մայիսի համեմատ մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքի գինն աճել է 1 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 10.6 և 9.8 տոկոսով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 9.4 և 11 տոկոսով:

2015թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6 տոկոս գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների` 3.3 տոկոս, հագուստի և գործվածքի՝ 2.7 տոկոս, վառելիքի` 2.2 տոկոս, կոշկեղենի 0.9 տոկոս գնանկումով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է խոհանոցային սպասքի, շինանյութերի, տեքստիլեղենի, գրենական պիտույքների, ոսկերչական ապրանքների, կենցաղային էլեկտրա- ապրանքների գնաճ, իսկ կահույքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում