Պաշտոնական

Կառավարությունը կաջակցի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը կաջակցի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենին և հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել հիմնադրամի գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Մասնավորապես, նշվել է, որ այժմ ընթացքի մեջ է Լոռու մարզի Դեբեդ համայնքում SMART նորարարական կրթական կենտրոնի կառուցման ծրագիրը: Նախատեսվում է կենտրոնում ներգրավել տարածաշրջանի համայնքների դպրոցականներին և երիտասարդներին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների: Կենտրոնում կուսուցանվեն նորագույն տեխնոլոգիաներ, օտար լեզուներ, արհեստներ, արվեստի տարբեր ճյուղեր և այլն: Ապագայում հիմնադրամը նախատեսում է նմանատիպ կենտրոններ հիմնել Հայաստանի այլ մարզերում ևս:

Վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունն՝ ուղղված գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը և հայտնել կառավարության աջակցությունը տարբեր նախաձեռնությունների իրականացման գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև հիմնադրամի այլ նախաձեռնություններին առնչվող հարցեր ևս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում