Տնտեսություն

Մոսկվայում կկայանա Հովիկ Աբրահամյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում կկայանա Հովիկ Աբրահամյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 9-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

«Հանդիպման ընթացքումկքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական և ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն համագործակցությանն ուղղված արդիական հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 1-ին Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց էր ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել էին հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել էին փոխգործակցության ակտիվացումը տարբեր ոլորտներում: Անդրադարձ էր կատարվել նաև հունիսի 25-26-ին Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին և համատեղ նախատեսվող նախագծերին ու ծրագրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում