Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկարաձգվել է

1 րոպեի ընթերցում

Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռան և աշնան ընթացքում ՀՀ գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացի սահուն անցումն ապահովելու համար՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմը 2015 թվականի հունիսի 29-ից սահմանվել է առավոտյան 6:00-ից մինչև երեկոյան 21:00-ը՝ նախկինում գործող 6:00-ից մինչև 18:00-իփոխարեն:

Հայ-վրացական անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու աշխատանքը կատարվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում