Արցախ

Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ հակամարտության առնչությամբ առկա իրողությունները. ԼՂՀ ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պետք է ընդունի ԼՂ հակամարտության առնչությամբ առկա իրողությունները. ԼՂՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Ադրբեջանին կամ շարունակել ապրել պատրանքներով, կամ էլ՝ իրական քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ՝ ընդունելով առկա իրողությունները: Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության, որտեղ կոչ է արվում Եվրամիությանը անվերապահորեն հետեւել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերին, ԼՂՀ ԱԳՆ-ն թվիեթերյան իր միկրոբլոգում հետեւյալ հաղորդագրությունն է տեղադրել.«Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի: Շարունակել իր հանգիստը` պատրանքների հիման վրա, կամ էլ՝ իրական քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման առնչությամբ՝ ընդունելով առկա իրողությունները»:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում