Արցախ

ԵԱՀԿ-ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կիրականացնի (լրացված)

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ-ն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկում կիրականացնի (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից,մշտադիտարկումը տեղի կունենա մայիսի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

Հայկական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը(Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Հակառակ կողմից մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Սահմոն Թիլլերը և Պետեր Շվեդբերգը:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում