Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Հայտնի են Հայաստանի ըմբշմարտի պատանիների առաջնության հաղթողները

Հայտնի են Հայաստանի ըմբշմարտի պատանիների առաջնության հաղթողները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի խուլ-համրերի պալատում կայացան ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնության առաջին օրվա գոտեմարտերը: Ընդհանուր առմամբ մրցումներին հայտավորվել են 240 ըմբիշ, որոնցից 125-ը պայքարի մեջ մտան այսօր:

Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան Ռազմիկ Պապիկյանը (42 կգ), Կարեն Զուրաբյանը (50 կգ), Արման Անդրեասյանը  (58 կգ), Հովիկ Աղբալյանը (69 կգ), Մհեր Մարկոսյանը (85 կգ): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին փոխանցում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Իսկ հունահռոմեական ոճում նախօրեին ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան Աշոտ Մխիթարյանը (42 կգ), Սերգեյ Սիմոնյանը (46 կգ), Հայկ Մելիքյանը (50 կգ), Տիգրան Մինասյանը (54 կգ), Էդգար Թամազյանը (58 կգ), Մալխաս Ամոյանը (63 կգ), Ոսկան Հախոյանը (69 կգ), Հակոբ Բաղդասարյանը (76 կգ), Գոռ Շմավոնյանը (85 կգ), Հակոբ Թադևոսյանը (100 կգ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am