Քաղաքականություն

Հայաստանը Ռիգայում կվերահաստատի ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության պատրաստակամությունը. Նալբանդյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Ռիգայում կվերահաստատի ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության պատրաստակամությունը. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը Ռիգայում կվերահաստատի Եվրոպական միության հետ համապարփակ համագործակցության իր պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով` ապրիլի 27-ին կայացած բանակցություններիընթացքումմեծհատվածէ հատկացվելՀայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերություններին: «Համատեղ հռչակագրում ասվում է, որ Հայաստանը և Եվրամիությունը ցանկանում են շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով և ձևաչափերով, որոնք չեն հակասում այլ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին»,- ասաց Նալբանդյանը` պատասխանելով բելգիացի լրագրողի այն հարցին, թե Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի մայիսին Ռիգայում կայանալիք Եվրոպական միության Արեւելյան գործընկերների (ԱլԳ) գագաթնաժողովից:

ՀՀ արտգործնախարարը նաև վստահություն հայտնեց, որ այս դիրքորոշումը կվերահաստատվի նաև Ռիգայում կայանալիք գագաթաժողովում:

Բելգիայի Թագավորության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսն իր հերթին նշեց, որ որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահող երկիր Բելգիան ցանկանում է, որ բոլոր անդամ պետությունները գագաթնաժողովին ներկայանան իրենց ողջ ներուժով և արձանագրած հաջողություններով, բայց և առաջ գնալու պատրաստակամությամբ: «Մենք մշտապես կարծել ենք, որ պետք է աշխատել տարբեր գործընկերների հետ: Հանգամանքը, որ ԵՄ-ի հետ ստորագրվել են պայմանագրեր, չի նշանակում, որ հնարավոր չէ պայմանագրեր ունենալ մյուս հարևանների, օրինակ` Ռուսաստանի կամ ասիական այլ երկրների հետ»,- նշեց բելգիացի դիվանագետը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում