Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսրայելի Նախագահը պատմական կապ է արձանագրել Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև

Իսրայելի Նախագահը պատմական կապ է արձանագրել Հայոց ցեղասպանության և 
Հոլոքոստի միջև

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իսրայելի Նախագահ Ռուվեն Ռիվլինը Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև պատմական կապ է արձանագրել: Երուսաղեմում լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ Նախագահ Ռիվլինն ընդգծել է, որ նացիստները  օգտագործել են Հայոց ցեղասպանությունը որպես մի բան, որը թույլ է տվել նրանց իրականացնել Հոլոքոստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` The Tower պարբերականը հայտնում է, որ Իսրայելի Նախագահը հավանություն է տվել  Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, որտեղ նա հայերի կոտորածներն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: «Ողջունում եմ Հռոմի պապին այդ մեկնաբանությունների համար: Դա կարևոր է քրիստոնյաների, հրեաների, մուսուլմանների և ընդհանրապես մարդկանց համար», - ասել է Ռիվլինը:

Պարբերականն արձանագրել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Նախագահ Ռիվլինի դիրքորոշումը վերջին տարիներին փոփոխական է եղել: «Ռիվլինի այս հայտարարությունները հազիվ թե նպաստեն Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունների թուլացմանը, քանի որ վերջինս դատապարտում է ցանկացած ջանք, որ ուղղված է հայերի կոտորածը «ցեղասպանություն» որակելուն»,- գրում է հոդվածագիրը:

Հոդվածում նաև նշվում է, որ Իսրայելի Նախագահի խոսքը նույնը չէ, ինչ պետական ճանաչումը, սակայն Իսրայելի Նախագահի հայտարարություններն արտահայտում են մոտեցումներ, որ կիսում է իսրայելցիների մեծ մասը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am