Տնտեսություն

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամի միջնաժամկետ պարտատոմսեր

1 րոպեի ընթերցում

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամի միջնաժամկետ պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2-3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 78 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 220 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 858 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 818 մլն 72 հազար 926 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.7646 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.8808 տոկոս: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում